Բաց թողնված դասաժամերը կլրացվեն մայիսի 7-ից սկսած

07.05.2018
Դիտումների քանակ՝ 4921

Հարգելի´ ուսանողներ և դասախոսներ, սույն թվականի ապրիլի 16-ից մայիսի 2-ը բաց թողնված դասաժամերը լրացվելու են մայիսի 7-ից սկսած՝ առկա ազատ օրերին լրացուցիչ արտաժամյա պարապմունքների ձևով:

Դասաժամերի լրացման ժամանակացույցերը կազմում են ամբիոնները, հաստատում՝ դեկանները և փակցվում ի տես ուսանողների:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից: