«Ինտերնետի չափման օր» միջոցառման հրավեր

09.02.2021
Դիտումների քանակ՝ 730

Փետրվարի 12-ին տեղի կունենա «Ինտերնետի չափման օր» (Internet Measurement Day) առցանց միջոցառումը։

Այն կազմակերպվում է RIPE NCC-ի և ICANN-ի կողմից, Հայաստանի օպերատորների միության, Ինտերնետի կառավարման խորհրդի, ԱՐՄԻՔՍ հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառման նպատակն է հայ գործընկերներին ծանոթացնել RIPE NCC և ICANN ինտերնետի չափման միջոցներին, Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությանը, կարևորությանը։

Նախընտրելի է ակադեմիական հաստատությունների (դասախոսներ, ուսանողներ, հետազոտողներ), ինտերնետ պրովայդերների, տելեկոմ ընկերությունների, ccTLD ներկայացուցիչների մասնակցությունը։

RIPE NCC և ICANN կողմից նաև կտրամադրվի հետագա աջակցություն՝ ինտերնետի չափման միջոցներից օգտվող և հետազոտություններ իրականացնող անձանց և կազմակերպություններին։

Հրավիրվում են մասնակցելու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են թեմայով:

Միջոցառման լեզուն՝ ռուսերեն և անգլերեն։

Մանրամասները և գրանցման հղումը՝ այստեղ: