Իսպանիայում հետազոտական ծրագիր իրականացնելու հրավեր
Իսպանական Դեուստո համալսարանը Հորիզոն 2020 և Մարիա Սկլադովսկա-Կյուրի ծրագրերի շրջանակում հայտարարում է 6i DIRS կրթաթոշակի մրցույթ, որի ընթացքում Դեուստոյի միջազգային հետազոտական դպրոցը (Dirs) կհյուրընկալի 19 որակավորված վաղ շրջանի միջազգային հետազոտողների (հետազոտողները պետք է գտնվեն իրենց հետազոտական կարիերայի առաջին 4 տարիներում և չպետք է ունենան գիտական աստիճան) բարձրորակ ասպիրանտական դասընթացների համար։ Ծրագիրը ներառում է 6 ասպիրանտական ծրագրեր և 24 հետազոտական թիմեր 5 միջառարկայական հարթակներում և 4 միջառարկայական ոլորտներում։ Ծրագրի նպատակն է ներգրավվել միջազգային բարձրակարգ հետազոտեղների բարձրակարգ հետազոտական միջավայում՝ հետազոտություն և փորձառություն իրականացնելու համար։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 36 ամիս է Դեուստոյի համալսարանում, ինչպես նաև խրախուսվում է իրականացնել 3-6 ամիս տևողությամբ շարժունություն այլ միջազգային համալսարանում, որը կարելի է իրականացնել կրթաթոշակի 2-րդ կամ 3-րդ տարում։ Այս ընթացքում հետազոտողը կշարունակի ստանալ 6i-Dir ծրագրի կրթաթոշակ։ Յուրաքանչյուր կրթաթոշակ ներառելու է մրցակցային աշխատավարձ կեցության ծախսերը հոգալու համար, լրացուցիչ հատկացումներ և այլ ֆոնդեր հետազոտական ծախսերի համար։ Մրցակցային աշխատավարձը կազմում է 2709 եվրո (այն չի ներառում հարկերը և սոցվճարները), դրան գումարվելու են 1500 լրացուցիչ հատկացումներ, իսկ այլ ֆոնդերից կտրամադրվի 1500 եվրո ամբողջ 3 տարիների համար այլ երկրում հետազոտություն իրականացնելու և 1000 եվրո միջազգային կոնֆերանսներին մասնակցելու նպատակով։ Բացի դրանից՝ մասնակիցներին կտրամադրվի 3000 եվրո տարեկան գումար, որպեսզի փոխհատուցվի ասպիրանտական ծրագրի վարձավճարը։ Բացի ֆինանսավորման նշված աղբյուրներից, հետազոտողները կօգտվեն հետազոտական թիմերին հատկացվող բյուջեից։ Այն կհամաձայնեցվեն ըստ առանձին նախագծերի։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։
Հայտերի ընդունման և լրացման կարգին, մասնակիցների ընտրության գործընթացին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այս հղումներով՝
- https://drive.google.com/file/d/1BszfJ1kxtsx3YF6QcjgxHTC6sYbkIWzM/view
- https://mail.google.com/mail/u/0/#search/6i+dirs?projector=1
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: