Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա) դասախոսելու հրավեր

23.10.2019
Դիտումների քանակ՝ 1611

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (Իսպանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում վերապատրաստվել վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրվածները մինչև սույն թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Training Mobility – Polytechnic University of Valencia”.

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր) (լեզվի իմացությունը պետք է պարտադիր բավարարի C1 մակարդակը)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
  6. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի և ներկայացրել հաշվետվություն:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները: Մրցույթի շրջանակներում նախապատվությունը տրվելու է «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի դասախոսներին, քանի որ շարժունությունը կազմակերպվում է վերոնշյալ ծրագրի շրջանակներում:

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: