Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա) սովորելու մրցույթի հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (Իսպանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`
- սովորում են ՀՊՏՀ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսում
- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
- ունեն բարձր առաջադիմություն
- ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
- անձնագրի լուսապատճենը,
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն լեզվով),
- մոտիվացիոն նամակ (անգլերեն լեզվով),
- անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը:
- Բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը:
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել” Polytechnic University of Valencia (UPV)”: Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Ընտրված ուսանողները իրենց անձնական ծախսով մեկնելու են Մոսկվա (ՌԴ)` Իսպանիայի (D տեսակի) մուտքի արտոնագիր ստանալու համար: Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով:
Հաշվի առնելով միջբուհական պայմանագրում նշված մասնագիտության առանձնահատկությունը՝ սույն ծրագրին կարող են դիմել բացառապես ՀՊՏՀ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում սովորող մագիստրոսները:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: