Ի գիտություն հեռակա կրթաձևի դիմորդների. այսօր հայտագրման վերջին օրն է
30.09.2020
Դիտումների քանակ՝ 1442
Սիրելի դիմորդներ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից հիշեցնում են, որ այսօր ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունման վերջին օրն է: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությունը մեկնարկել էր սեպտեմբերի 10-ին:
Հեռակա բակալավրիատի ընդունելության մանրամասները կարող եք գտնել այստեղ, հեռակա մագիստրատուրայինը՝ այստեղ:
Նշենք, որ երկու կրթական ծրագրերով էլ հայտագրումն իրականացվում է առցանց, հեռակա բակալավրիատի դիմորդները հայտագրվելու համար կարող են այցելել այստեղ, իսկ հեռակա մագիստրատուրայի դիմորդները՝ այստեղ: