Միջոցառման հրավեր Ֆրանսիայի դեսպանատան կողմից

30.01.2019
Դիտումների քանակ՝ 794

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ հունվարի 31-ին, ժամը 20.00-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունենալու «Գաղափարների գիշեր» միջոցառումը:
«Միասին նշենք «Ներկային դեմ հանդիման» թեմայի շուրջ գաղափարների և գիտելիքների ազատ փոխանակման հնարավորությունը՝ առաջարկելով դասախոսություններ, հանդիպումներ, ֆիլմի ցուցադրություն, երաժշտական կատարումներ»,- նշվում է հայտարարության մեջ:
Միջոցառմանը վերաբերող այլ տեղեկատվություն հասանելի է սույն հղումով:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: