Միջազգային երիտասարդական մրցույթ՝ «Հորիզոն – 2100»
ՌԴ Կրթության, գիտության, տնտեսության և սոցիալ-հումանիտար ոլորտների «Ապագայի մոդելավորման կենտրոն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու Գիտական և ստեղծագործական աշխատանքների «Հորիզոն – 2100» միջազգային երիտասարդական մրցույթին, որը նպատակ ունի մոտիվացնել աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ իրականացնելու նոր գաղափարների, գիտական հիպոթեզների, հեռավոր ապագայի վերաբերյալ գիտաֆանտաստիկ պատկերացումների ստեղծագործական որոնումներ, ինչպես նաև խրախուսել այն տաղանդավոր երիտասարդներին, որոնք ունակ են կատարելու գիտական ու ստեղծագործական աշխատանք, վերլուծություն և ապագայի կանխատեսում:
Մասնակիցները գիտական հոդվածի (հետազոտություն կամ գիտական ֆանտաստիկա, էսսե) տեսքով պետք է ներկայացնեն 21-րդ դարի իրենց տեսլականը:
Աշխատանքներն ընդունվում են հունվարի 31-ից մարտի 31-ը:
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով: