ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության գործադիր տնօրենը

17.03.2021
Դիտումների քանակ՝ 1143

Մարտի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կհյուրընկալվի «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը։

«Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը իրականացնում է մի շարք միջազգային կրթական ծրագրեր, տրամադրում է կրթաթոշակներ։

Դավիթ Բուդաղյանը ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպմանը կներկայացնի կազմակերպության կողմից իրականցվող միջազգային ծրագրերը։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել այստեղ։  Հանդիպումը կկայանա ժամը 14․30-ին, միջազգային ծրագրերի կենտրոնում (մուտքը դարպասների կողմից)։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից:

Հավելենք, որ միջոցառումը կանցկացվի հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։