Մեկնարկում է SPSS & Advanced Excel-ի դասընթացը՝ նախատեսված ուսանողների համար

10.03.2020
Դիտումների քանակ՝ 1064

Skill-Up ուսանողական նախագծի շրջանակներում SPSS & Advanced Excel-ի դասընթացը մեկնարկում է ուրբաթ՝ մարտի 13-ին, ժամը 15։40-ին, ՀՊՏՀ գրադարանի մասնաշենքի շենքի 3-րդ հարկի համակարգչային սրահում։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ղեկավարության նախաձեռնությամբ Skill Up նախագծի շրջանակներում հայաստանյան լավագույն մասնագետների ներգրավմամբ ուսանողների համար կկազմակերպվեն անվճար դասընթացներ, որոնց նպատակն է ուսանողներին փոխանցել այնպիսի գործնական հմտություններ և կարողություններ, որոնք խիստ պահանջված են աշխատաշուկայում: Փետրվարին հայտարարվել էր Skill Up ուսանողական նախագծի համաբուհական քվեարկություն, որի արդյունքներով առավելագույն միավորները հավաքել է Business Tools (SPSS & Advanced Excel) դասընթացը: Համապատասխան հայտարարությանը ծանոթացեք այստեղ:

Առաջիկա դասընթացների կազմակերպման վերաբերյալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում կտրվեն լրացուցիչ հայտարարություններ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: