ՀՊՏՀ-ում մեկնարկում է «Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում» կարճաժամկետ դասընթացը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և MIRASO կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում» խորագրով դասընթաց։
Այն վարելու է ֆինանսական վերլուծաբան-փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը: Նա ունի ֆինանսական ղեկավարի 9 տարվա աշխատանքային և 16 տարվա դասախոսական փորձ (ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս է)։
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա.
- ինքնուրույն կատարելու ֆինանսական ցուցանիշների վերլուծություն,
- արդյունավետորեն իրականացնելու կազմակերպության ֆինանսական միջոցների ընթացիկ (օպերատիվ) կառավարում,
- մշակելու կազմակերպության ֆինանսական կառավարման ռազմավարություն:
Դասընթացը նախատեսված է.
- կազմակերպության սեփականատերերի և ղեկավարների համար՝ որոշումներ ընդունելիս ֆինանսական վերլուծության արդյունքների միջոցով ռիսկերը նվազեցնելու և ավելի մեծ արդյունք ապահովելու նպատակով,
- կազմակերպության ֆինանսական պլանավորման, հաշվապահության, աուդիտի, ֆինանսական վերահսկողության ոլորտում աշխատող մասնագետների համար՝ մասնագիտական գիտելիքները խորացնելու և ֆինանսական վերլուծության հմտություններն աշխատանքում կիրառելու նպատակով,
- նոր մասնագիտական հմտություններ ստանալ ցանկացողների համար՝ ֆինանսական ոլորտում վերլուծելու ունակությունները համալրելու և այդ ոլորտում աշխատելու նպատակով:
Դասընթացի ծրագրին ծանոթացեք այստեղ։
Դասընթացի լեզուն.
դասընթացավարի կողմից նյութի ներկայացումը և բացատրությունները, հարակից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային նյութերը, տերմինաբանությունը՝ հայերեն
Մեկնարկը՝ մայիսի 20
Տևողությունը՝ 2 ամիս
Օրերը և ժամերը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ՝ 19։30-21։30
Արժեքը՝ ամսական 65 000 ՀՀ դրամ, ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար զեղչ՝ 30 տոկոս, շրջանավարտների համար՝ 10 տոկոս
Դասընթացի գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 17
Գրանցման հղումը` այստեղ: