Մեկնարկային հանդիպում՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում

24.12.2020
Դիտումների քանակ՝ 1850

Միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի մեկնարկային հանդիպումը տեղի կունենա 2021թ. հունվարի 21-ին, առցանց ձևաչափով:

Հանդիպման նպատակն է ներկայացնել նախագծի նպատակները, շահառուները, գործողությունների ժամանակացույցը, ազդեցությունն ու սպասվելիք արդյունքները: Բացի այդ՝ այն ուղղված է ՓՄՁ ներկայացուցիչների և հետազոտողների համար նեթվորքինգային հարթակի ստեղծմանը՝ յուրաքանչյուր կողմի կարիքները, առաջարկները, սպասելիքները ներկայացնելու, ինչպես նաև երկու կողմերի միջև երկխոսության ու համագործակցության խթաններ ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:

Հանդիպման օրակարգը և մասնակցության հղումը կուղարկվեն Ձեր էլ.հասցեներին նախքան միջոցառումը:

Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: