Նորագույն հրատարակությունները՝ հասանելի ՀՊՏՀ-ականներին

12.11.2019
Դիտումների քանակ՝ 859

Book.ru էլեկտրոնային գրադարանային համակարգը, որը ներկայացնում է КноРус, Книжная индустрия, Проспект, Прометей, Юстицинформ և մի շարք այլ հրատարակչությունների նորագույն հրատարակություններ, մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը հասանելիություն է ապահովել ՀՊՏՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Գրանցվելով բուհի տարածքի համակարգիչներից այստեղ, և ստեղծելով անհատական դարան՝ կարող եք օգտվել նյութերից նաև բուհի տարածքից դուրս:

Հիշեցնենք նաև, որ Лит Рес ռուսաստանյան առցանց գրադարանը նույնպես, համագործակցելով ՀՊՏՀ գրադարանի հետ, ուսանողների համար ստեղծել է հսկայածավալ հավաքածուից օգվելու հնարավորություն: Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել այստեղ`

Հասանելի գրականության հղում

Հասանելի աուդիոգրքերի հղում

Նշված հղումներով մուտք գործելով Лит Рес-ի կողմից Ձեզ ուղարկված ծածկագրով, կարող եք ընթերցել առցանց, կամ ներբեռնել նյութը տարբեր ֆորմատներով:

Թվային հարուստ հրապարակումների իր առցանց պաշարից օգտվելու մեկամսյա հասանելիություն է ապահովել նաև ЛАНЬ էլեկտրոնային գրադարանային համակարգը: Առաջարկվող մասնագիտական հավաքածուներին կարելի է ծանոթանալ այստեղ: Օգտվելու համար՝ բուհի համակարգիչներից մուտք գործել գրանցման հղմամբ և ստեղծելով անձնական դարան՝ հավաքածուն կիրառել նաև բուհից դուրս:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գրադարանից: