Լեհաստանում վերապատրաստվելու հնարավորություն՝ վարչական աշխատակիցների համար

12.11.2019
Դիտումների քանակ՝ 555

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բիդգոշի տնտեսագիտական համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով վերապատրաստվել վերոնշյալ բուհում: Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները պետք է մինչև նոյեմբերի 18 -ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com  էլ. փոստին ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր  դաշտում նշելով "Training Mobility -University of Economy in Bydgoszcz”.

  1. Անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները: Ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է միջազգային կապերի բաժնի կողմից: Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: