Վարպետության դասեր ՀՊՏՀ-ում. «Ինչպե՞ս լինել մրցունակ աշխատանքի շուկայում»
ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման 2-րդ և բարձր կուրսերի ուսանողների համար նախաձեռնել է «Ինչպե՞ս լինել մրցունակ աշխատանքի շուկայում» թեմայով անվճար վարպետության դասերի շարք։ Նպատակը ակադեմիական գիտելիքներին զուգահեռ ուսանողների «փափուկ հմտությունների» (soft skills) զարգացումն է, որի շնորհիվ հնարավորություն կընձեռվի ավելի արագ և հեշտ գտնելու երազած աշխատանքը։
Վարպետության յուրաքանչյուր դասը տևելու է երկու ժամ և ներառելու է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝
- ինչպե՞ս պատրաստել մրցունակ CV,
- ինչպե՞ս նախապատրաստվել հարցազրույցին,
- կարիերայի կառավարում,
- «Կեղծ հարցազրույց» խաղ։
Վարպետութան դասերը մեկնարկելու են ապրիլի 12-ին և անց են կացվելու ամեն երեքշաբթի։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ըստ հետևյալ հարցաթերթի։
ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը էլեկտրոնային նամակի միջոցով կհաստատի մասնակցի հայտը։
Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 5-ն է։