ՀՊՏՀ-ում կդասախոսի պրոֆեսոր Ֆրենկ Ստիկսման

30.03.2022
Դիտումների քանակ՝ 811

Հարգելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում ապրիլի 4-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա «Նորարարական բիզնես մոդելներ արագ փոփոխվող աշխարհում» թեմայով դասախոսություն։ Դասախոսությամբ հանդես կգա Նիդեռլանդների Սաքսիոնի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Ստիկսման։

Որպես ՀՊՏՀ գործընկեր՝ պրոֆեսորը կներկայացնի բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում իր մեծ փորձը, մասնավորապես կանդրադառնա բիզնես մոդելների, մատակարարման շղթայի և տվյալների կառավարման թեմաներին:

Դասախոսության ընթացքում Ֆրենկ Ստիկսման կբացահայտի նաև, թե ինչ բիզնես մոդելներ են պահանջում համաշխարհային բնապահպանական և սոցիալական խնդիրները։

Dear students, оn Monday, April 4th at 11:00, Frank Stiksma, professor of Saxion University of Applied Sciences (Netherlands) will deliver a guest lecture for ASUE students on the following topic “Innovative business models in a fast changing world”. Frank Stiksma is a partner of our university and has a background in business and technology. His expertise lies in business models, circular economy, supply chain management and data management. During his guest lecture, Frank Stiksma will discuss how global environmental and social issues require a different view on business models. His vision is that environmental and social factors are an integral part of innovative business models.