Գիրք նվիրելու օրվա առթիվ ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակի հետ

17.02.2020
Դիտումների քանակ՝ 922

Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին ՀՊՏՀ գրադարանում կհյուրընկալվի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ, բիզնես խորհրդատու, քոուչ Սամվել Գևորգյանը:

Նա իրականացրել է 200-ից ավելի խորհրդատվական-հետազոտական նախագիծ, անցկացրել է ավելի քան 500 թրեյնինգ կառավարման, վաճառքների, մարքեթինգի ռազմավարության, անձնակազմի կառավարման ոլորտներում: Մանրամասներն՝ այստեղ:

Հանդիպումը տեղի կունենա Մ. Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում (5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ): ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը սիրով հրավիրում է բոլոր գրքասերներին: