«Գաղափարից դեպի բիզնես» թեմայով հանդիպում
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնից տեղեկացնում են, որ ապրիլի 16-ին ժամը 14.00-ին, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 310 լսարանում տեղի կունենա հանդիպում ՀՊՏՀ ասպիրանտ, “DevelopWay” կազմակերպությունում ստարտափ ծրագրերի ղեկավար, Հայաստանում FasterCapital վիրտուալ ինկուբատորի ներկայացուցիչԱնի Սարգսյանը, որն օգնում է ձեռներեցներին իրականացնել իրենց գաղափարները` նախնական փուլից միջև արտադրանքի փուլ հասցնելով:
Ինկուբատորն աջակցում է ստարտափներին՝ օգնելով հղկել իրենց գաղափարները, վավերացնել բիզնես պլանը, մշակել MVP-ն և MVM-ը, ծրագրավորել պրոդուկտը, վաճառք/մարքեթինգ/PR իրականացնել և ստանալ կապիտալ ֆինանսավորում:
Հանդիպման ժամանակ Անի Սարգսյանը կխոսի ստարտափերի և նրանց հաջողության հասնելու գործում մարքեթինքի դերի մասին: Հիմնական մասը նվիրված է FasterCapital-ի ներդրումային հնարավորություններն ու ծրագրերը ներակայացնելուն:
Այսպիսով, եթե դուք ունեք օրիգինալ, նորարար միտք և մտածում եք այն մրցունակ բիզնեսի վերածելու մասին, բաց մի թողեք այս հնարավորությունը` տեղեկանալու գաղափարը բիզնեսի վերածելու եղանակների, FC ներդրումային հնարավորությունների վերաբերյալ և ձեր հարցերն Անիին ուղղելու համար: