Հանդիպում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության աշխատակիցների հետ

15.04.2019
Դիտումների քանակ՝ 1033

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ ՀՊՏՀ-ն վաղը՝ ապրիլի 16-ին, հյուրընկալելու է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցներին, որոնք ներկայացնելու են «Հատուկ առաջարկ ուսանողին ապահովագրությունը թվայնացված աշխարհում» դասընթացի վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև «Ինգո Արմենիա»-ի թափուր աշխատատեղերի, պրակտիկայի անցկացման նոր ձևաչափին: Հանդիպումը տեղի կունենա ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 311 լսարանում, ժամը 14.00-ին: