Նեյրոմարքեթինգը բիզնեսում

30.03.2022
Դիտումների քանակ՝ 1505

Ապրիլի 13-ին և 16-ին, ժամը 16։00-19։00-ն ՀՊՏՀ-ում անցկացվելու է «Սպառողների վարքագծային մոդելները. նեյրոմարքեթինգը բիզնեսում» թեմայով երկօրյա թրեյնինգ։ Ավարտին մասնակիցները կստանան հավաստագիր։

Դասընթացավար՝ Անի Կյուրեղյան (Linkedin), վարքագծային մարքեթինգի փորձագետ, ունի 15+ տարվա փորձ ինչպես դասավանդման, այնպես էլ մարքեթինգի կառավարման և նեյրոմարքեթինգային հետազոտությունների իրականացման բնագավառներում։ 2016 թվականին հիմնել է Հայաստանում նեյրոմարքեթինգային առաջին ընկերությունը՝ Նեյրոհաբը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։

Դասընթացի ձևաչափը՝ օֆլայն

Մասնակցության վճարը՝ 18 000 ՀՀ դրամ

ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար կգործի 30%, շրջանավարտների համար՝ 10% զեղչ։

· Դասընթացի ծրագրին ծանոթացեք այստեղ։

· Գրանցման հղումը՝ այստեղ։