Նոր խորագիր՝ էլեկտրոնային գրադարանում

11.01.2019
Դիտումների քանակ՝ 1476

ՀՊՏՀ գրադարանից հայտնում են, որ կազմվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2004-2018 թվականների հոդվածների բովանդակային մատենագիտության թվային տարբերակը: Այն էլեկտրոնային գրադարանի կայքէջում սկիզբ կդնի նոր՝ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ խորագրին, որտեղ կամփոփվեն ինչպես տնտեսագիտական բնագավառին վերաբերող ամսագրերի բովանդակային մատենագիտությունները, այնպես էլ «Հայ տնտեսագետներ» թեմատիկ շտեմարանը, որի կազմման աշխատանքները ընթացքի մեջ են:
Հուսով ենք այն կդյուրացնի մեր ընթերցողների թեմատիկ որոնումները: Մատենագիտությունները ներկայացված են լինելու PDF ձևաչափով, ունենալու են ներբեռնման մատչելիություն: