Կրթաթոշակային ծրագրի և ցուցահանդեսի հրավերներ

14.01.2019
Դիտումների քանակ՝ 1069

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է նոր միջազգային մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:
Գյուտարարությանը նվիրված միջազգային ցուցահանդես Քուվեյթում
2019թ. հունվարի 27-30-ը Քուվեյթում կայանալու է գյուտարարությանը նվիրված 11-րդ միջազգային ցուցահանդեսը (11th International Invention Fair in the Middle East), որը կազմակերպվում է Քուվեյթի գիտության ակումբի կողմից։ Մանրամասները՝ այստեղ:
Կրթաթոշակային ծրագիր (Ճապոնիա)
«Մացումաե միջազգային հիմնադրամը» (MIF) տեղեկացնում է օտարերկրյա հետազոտողների՝ Ճապոնիայում հետազոտություն անցկացնելու համար 2020թ․ կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ: Մանրամասները՝ այստեղ: