Տեղեկատվական հանդիպում DAAD-ի ներկայացուցիչների հետ

11.09.2019
Դիտումների քանակ՝ 708

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում DAAD գրասենյակի հետ համատեղ, սեպտեմբերի 11-ին, ժամը 14։15-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Ֆինանսական ֆակուլտետ, 1-ին հարկ, մուտքը՝ դարպասի կողմից) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ գերմանական բուհերում ուսման հնարավոր հեռանկարների, ինչպես նաև DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերի ու դրանց դիմելու ընթացակարգի վերաբերյալ։

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից սիրով հրավիրում են Գերմանիայում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողներին՝ ներկա գտնվելու հանդիպմանը։

Հանդիպման ֆեյսբուքյան միջոցառումը հասանելի է հետևյալ հղումով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: