ՀՊՏՀ գրադարանում հասանելի են նոր առցանց հարթակներ

29.01.2019
Դիտումների քանակ՝ 1146

Դյուկի համալսարանը (Duke University) , որը հրատարակում է տարեկան շուրջ 120 նոր գիտական գրքեր, 50-ից ավելի ամսագրեր և թվային հավաքածուներ, ամսագրային իր առցանց պաշարները տրամադրել է նաև Գրադարանային կոնսորցիումի անդամ ՀՊՏՀ գրադարանին: Կայքում առկա են ամսագրերի արխիվները՝ ներբեռնելի հոդվածներով:
Այսուհետ ՀՊՏՀ տարածքում հասանելի կլինի նաև Sage journals ռեսուրսն իր բազմաբնագավառ ամսագրային հավաքածուներով, որում մեծ տեղ են զբաղեցնում տնտեսագիտական բնույթի հավաքածուները:
Այս մասին հայտնում է ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը: