Բաց դաս «Հաճախորդների սպասարկման արվեստը» թեմայով
16.04.2019
Դիտումների քանակ՝ 603
Ապրիլի 17-ին ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի The Wine House, Square One, Cinnabon Armenia բրենդները ներկայացնող ընկերության մարքեթինգի և PR հաղորդակցությունների բաժնի ղեկավար, skill.am-ում Customer Service թրեյներ Ֆլորա Աթոյանը, ով ինտերակտիվ բաց դաս կանցկացնի «Հաճախորդների սպասարկման արվեստը» թեմայով: Հանդիպումը կկայանա մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 310 լսարանում, ժամը 14:05-ին: Միջոցառման կազմակերպիչը ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնն է: