Երիտասարդ գիտնականների մրցույթ՝ «Պրիմակովյան ընթերցումներ»-ին մասնակցելու համար

21.03.2018
Դիտումների քանակ՝ 701

Սույն թվականի մայիսի 28-30-ը Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում կկայանա միջազգային գիտափորձագիտական համաժողով՝ «Պրիմակովյան ընթերցումներ», որը համաշխարհային տնտեսության, քաղաքականության և անվտանգության հիմնախնդիրների քննարկման հարթակ է: Մասնակցում են ռուսաստանյան և արտերկրի գիտահետազոտական, փորձագիտական և վերլուծական կենտրոնների առաջատար ներկայացուցիչներ:
Կազմակերպիչներն են ՌԴ ԳԱ Ե. Պրիմակովի անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության Ազգային հետազոտական ինստիտուտը և Արտաքին քաղաքականության համագործակցության կենտրոնը: 2018 թվականի թեման է «Անկայուն աշխարհակարգի ռիսկերը»:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ: