Global Money Week-ը՝ ՀՊՏՀ-ում. պանելային քննարկում

18.03.2022
Դիտումների քանակ՝ 915

2022 թվականի մարտի 21-27-ն ամբողջ աշխարհում նշվում է «Փողի միջազգային շաբաթը» (Global Money Week), որի նպատակը պատանիների և երիտասարդների շրջանում ֆինանսական իրազեկվածության բարձրացումն է։ Այս տարի Global Money Week-ի 10-ամյա հոբելյանն է։ Global Money Week 2022-ի կարգախոսն է՝ «Կառուցե՛ք ձեր ապագան, խելացի՛ եղեք փողի հարցում» (Build your future, be smart about money)։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ կենտրոնական բանկը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը մարտի 22-ին` ժամը 12։30-ին, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի մեծ դահլիճում համատեղ կիրականացնեն պանելային քննարկում։

Global Money Week-ի բանախոսներն են՝

  1. Աշոտ Մարդոյան, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ, թեման՝ «Գնաճի հիմնական պատճառները ՀՀ-ում և ԱՄՆ դոլարի փոխարժեքի դերն այդ գործընթացում»,
  2. Վանինե Երանոսյան, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., թեման՝ «Ֆինտեխն ու դրա կարգավորումը. աշխարհն ու մենք»,
  3. Էդգար Աղաբեկյան, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., թեման՝ «Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը հայաստանյան ֆինանսական շուկայի վրա․ ռիսկեր և սպասումներ»,
  4. Արաքս Մանուչարյան, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթության փորձագետ, թեման՝ «Անձնական ֆինանսների կառավարման գաղտնիքները. կա՞ն, չկա՞ն, ինչպե՞ս գտնել արդյունավետ ուղին»։

Հանդիպման վերջում մասնակիցներին տրվելու է հավաստագիր։ Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով։

Բեր քեզ ու քո հետաքրքիր հարցերը, որոնց պատասխանները կօգնեն ավելի լավ կառավարել քո փողերը։