Կրթաթոշակի մրցույթ Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի համալսարանում սովորելու համար
Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի համալսարանը հայտարարում է կարճաժամկետ կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՊՏՀ ուսանողները: Կրթաթոշակի արժանացած ուսանողները հնարավորություն կստանան մեկ կիսամյակ ուսումնառելու հիշյալ համալսարանում:
Կրթաթոշակը ներառում է ուսման վարձի ամբողջական փոխհատուցում, ինչպես նաև ամսական կրթաթոշակ (490 եվրո): Կրթաթոշակը չի ներառում ուսանողական միություններին, գրադարանին անդամակցելու վճարները, ինչպես նաև ճանապարհորդության և կացարանի ծախսերը:
Մասնակիցները պետք է ունենան անգլերենի կամ լիտվերենի առնվազն B2 մակարդակի իմացություն, որը պետք է հաստատված լինի ուղարկող համալսարանի կողմից կամ անգլերենի իմացության մակարդակը հաստատող այլ փաստաթղթերով:
Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թ. մայիսի 8-ը:
Դիմելու ընթացակարգին, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կրթաթոշակի պաշտոնական կայքում։
Ուսումնական պլանը և ծրագրերի ցանկը հասանելի են այստեղ։
Տեղեկացնենք նաև, որ ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին ուսանողների համար տեղի կունենա առցանց տեղեկատվական հանդիպում։ Ցանկացողները կարող են մասնակցել հանդիպմանը հետևյալ հղումով: