Սովորելու հնարավորություն Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում

26.10.2023
Դիտումների քանակ՝ 846

Հայաստանի և Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) պետական տնտեսագիտական համալսարանների համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու վերոնշյալ համալսարանի փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու այնտեղ: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,

սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,

• ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,

ունեն բարձր առաջադիմություն,

ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ուսանողները վճարում են ճանապարհածախսը, ապահովագրությունը, ինչպես նաև հոգում  սննդի և կացարանի ծախսերը։ ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում անվճար է։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև  նոյեմբերի 20-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլփոստին: