Ամիօ Բանկը մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր

17.06.2024
Դիտումների քանակ՝ 788

Սիրելի΄ ուսանողներ,

Ամիօ Բանկը մեկնարկում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջին մասշտաբային ծրագիրը՝ «Ամիօ Ժամանակաշրջանը», որի իրականացումն օրերս նախանշվեց ՀՊՏՀ–ԱՄԻՕ Բանկ փոխըմբռնման հուշագրով։

Ծրագրի շրջանակում ՀՊՏՀ բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի բարձր առաջադիմություն ունեցող (16 և բարձր ՄՈԳ) ուսանողներին հնարավորություն կընձեռվի ստանալու 1 տարվա ուսման վարձի փոխհատուցում, ապա անցնելու փորձառության և աշխատանքի։ Ծրագրի շրջանակում նախապատվությունը կտրվի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին:

Շտապում ենք տեղեկացնել, որ դիմումներն ընդունվում են բացառապես առցանց լրացված ձևաթղթի հիման վրա, դիմում-հայտը հասանելի կլինի մինչև 2024 թվականի հունիսի 29՝ անցնելով հետևյալ հղմամբ:

Օգտվե΄ք այս աննախադեպ հնարավորությունից, դարձե΄ք ծրագրի շահառու և կառուցե΄ք ձեր մասնագիտական կարիերան։