ՀՊՏՀ ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչերի դիմումների ընդունման գործընթացը

04.09.2020
Դիտումների քանակ՝ 2645

Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչերի դիմումների ընդունման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը, ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 4-ը:

Սույն փաստաթղթում կարող եք կարդալ, թե ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման իրավունքից որ ուսանողները կարող են օգտվել:

Հիշեցնում ենք նաև, որ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման ենթակա՝ միջին որակական գնահատականի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի ուսանողները և ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակվող ուսանողներն անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 20.09.2020թ.:

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել նաև առցանց` info@asue.am էլեկտրոնային հասցեին:

Անհրաժեշտ փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր ֆակուլտետի դեկանատներում: