Ընկերությունում առկա է խորհրդատուի թափուր հաստիք
EV CONSULTING ընկերությունը փնտրում է բարձր որակավորում ունեցող մասնագետի` խորհրդատուի հաստիքի համար։ Խորհրդատուն մասնակցում է ինչպես երկրի տնտեսությանն, այնպես էլ բիզնես ոլորտի կազմակերպություններին առնչվող խնդիրներին համապարփակ լուծումներ և առաջարկներ ներկայացնելու գործընթացին։ Աշխատանքի հիմնական շրջանակն ուղղակիորեն բիզնեսի սեփականատերերի հետ է, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ Թափուր հաստիքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ: Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ներն ուղարկել info@evconsulting.com էլեկտրոնային հասցեին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի ապրիլի 21-ը:
Տեղեկատվությունը` ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից: