Այսօր ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ ներկայացուցիչը

03.05.2019
Դիտումների քանակ՝ 820

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ այսօր ժամը 14.00-ին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 214 լսարանում «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊ ընկերության կորպորատիվ ֆինանսներ բաժնի ֆինանսական խորհրդատու Գայանե Սարգսյանը կբանախոսի «Բիզնես գործընթացներ» թեմայով:

Բաժնից հայտնում են, որ նույն ընկերության աշխատակիցների հետ հանդիպումից հետո ուսանողները խնդրել են կազմակերպել ևս մեկ հանդիպում: