Միջազգային դասավանդման շաբաթի մասնակցության հրավեր Վիլնյուսի կիրառական գիտությունների համալսարանից
Հայաստանի պետական տնտեսագիտական և Վիլնյուսի կիրառական գիտությունների (Լիտվա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում նշյալ համալսարանը մեր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին հրավիրում է մասնակցելու միջազգային դասավանդման շաբաթին, որը տեղի կունենա 2025 թ․ մարտի 3-7-ը։
Միջազգային դասավանդման շաբաթի նպատակն է հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին և նրանց հնարավորություն տալ հանդիպելու Վիլնյուսի կիրառական գիտությունների համալսարանի ուսանողներին և աշխատակազմին։
ՀՊՏՀ ակադեմիական աշխատակիցները վերապատրաստման հագեցած շաբաթին մասնակցելու արդյունքում հնարավորություն կստանան փոխանակելու իրենց փորձը, դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն և համատեղ ծրագրերը, ձեռք բերելու նոր գիտելիք, ինչպես նաև ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։
Ծրագրին մասնակցելու համար ակադեմիական աշխատակիցները մինչև ս․թ․ նոյեմբերի 23-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: