«LEVEL-UP» գիտաժողովի հրավեր

29.03.2018
Դիտումների քանակ՝ 962

Ս.թ. մայիսի 25-27-ը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպում է «LEVEL-UP» տնտեսագիտական երրորդ գիտաժողովը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հարյուրամյա հեռանկարը» խորագրով, որին կարող են մասնակցել տնտեսագիտական մասնագիտություն ունեցող ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից: ՀՊՏՀ ՈՒԽ-ն հայտնում է, որ գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 1-ը ներառյալ asuestudentcouncil@gmail.com էլ. հասցեին ուղարկել գիտական հոդված, որը համապատասխանում է ոչ միայն գիտաժողովի խորագրին, այլև հետևյալ բաժիններից որևէ մեկին.

1. «ՀՀ տնտեսությունը և համաշխարհային տնտեսական մարտահրավերները»,

2. «ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման ուղղությունները»,

3. «ՀՀ ներքին տնտեսական միջավայրում առկա հիմնախնդիրները»

Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով: