Բլից հարցազրույց ՀՊՏՀ շրջանավարտների հետ․ Ալբերտ Հովհաննիսյան

18.07.2024
Դիտումների քանակ՝ 112

asue.am-ը շարունակում է բլից հարցազրույցների շարքը 2023-2024 ուսումնական տարվա ՀՊՏՀ լավագույն շրջանավարտների հետ։

Այսօրվա մեր հերոսը կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Ալբերտ Հովհաննիսյանն է։ Զրույցի ընթացքում պարզեցինք, թե ինչ նախասիրություններ ունի Ալբերտը, որն է նրա ոգեշնչման աղբյուրը և տնտեսագիտական կրթություն ստանալու նպատակով ինչու ընտրեց ՀՊՏՀ-ն։

Համալսարանական ավանդական միջոցառումներից նրա ամենասիրելին Աշխատանքի տոնավաճառն է, իսկ ժամանցի լավագույն տարբերակ է համարում ընկերների և ընտանիքի անդամների հետ դահուկավարելը։

Ալբերտի հետ մեր կարճ զրույցը կարող եք դիտել ՀՊՏՀ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։