Առկա բակալավրիատի 1-ին կուրսերի դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 5668

Սիրելի առաջին կուրսեցիներ, 2020-2021 ուստարվա առկա բակալավրիատի 1-ին կուրսերի դասացուցակները պատրաստ են և հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Դասացուցակներ, քննագրաֆիկներ» ենթաբաժնում՝ հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ առկա բակալավրիատի 1-ին կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից՝ առկա հիմունքներով, ապա կշարունակվեն հիբրիդային եղանակով։

Առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից՝ հիբրիդային եղանակով, դասացուցակները կհրապարակվեն սեպտեմբերի 12-ին:

Մեկնարկող կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին