Առցանց է «Տնտեսություն և հասարակություն» հանդեսի նոր համարը

03.07.2024
Դիտումների քանակ՝ 688

Հրապարակվել է ՀՊՏՀ գիտական հանդեսի՝ «Տնտեսություն և հասարակություն» ամսագրի նոր համարը, որը հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում։

Պարբերականն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո հանդես են գալիս Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Ռաֆիկ Առաքելյանը՝ «Վերաֆինանսավորման տոկոսադրույքի տատանումների ազդեցությունը շուկայական տոկոսադրույքների վրա Հայաստանի Հանրապետությունում» հոդվածով։

«Ֆինանսներ» խորագրում տեղ է գտել Վահան Բաբայանի «ՀՀ առևտրային բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության ռիսկերի գնահատում» հոդվածը։

Գայանե Թովմասյանի «Ատամնաբուժական զբոսաշրջության զարգացման հեռանկարները Հայաստանում» հոդվածը զետեղված է «Շուկաներ և մրցակցություն» խորագրում։

«Բնօգտագործման տնտեսագիտություն և շրջակա միջավայր» խորագիրը ներկայացնում է Տաթևիկ Վարդանյանը՝ «Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների գնահատումը. մարտահրավերներ, հնարավորություններ և քաղաքականության արձագանքներ» հոդվածով։

«Կրթություն, նորարարություն, գիտելիք»-ում հանդես են Վադիմ Գրիգորյանը, Մարինե Նիկողոսյանը և Լիլիթ Դադայանը՝ «ՀՊՏՀ ուսանողների բավարարվածության գնահատումը», Արգամ Արտաշյանը՝ «Թվային հետքեր. ինչպես է զարգանում վարքագծի համացանցը», Նարեկ Կարապետյանը, Ռուզաննա Թադևոսյանը՝ «Կայուն առաջնորդությունից մինչև տեխնոլոգիական վերափոխում. եվրոպական և ասիական երկրների տեխնոլոգիական զարգացման դասերը» հոդվածներով։

«Միջազգային տնտեսագիտությունը» ներկայացնում է Արա Մկրտչյանի «ՀՀ արտահանման ընդլայնման հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակում» հոդվածը։

ՀՊՏՀ գիտական պարբերականի նոր թողարկման էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։