ՀՊՏՀ առկա մագիստրատուրա է ընդունվել 395 դիմորդ․ մրցույթի արդյունքներն առցանց են

26.06.2024
Դիտումների քանակ՝ 2633

2024-2025 ուստարվա ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի (անվճար և վճարովի ուսուցման) 1-ին փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Այսպիսով՝ ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի անվճար ուսուցմամբ առկա մագիստրատուրա է ընդունվել 91, վճարովի ուսուցմամբ՝ 303 դիմորդ և մեկ դիմորդ՝ արտոնությամբ։

Անվճար ուսուցմամբ ընդունվածների ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, վճարովի ուսուցմամբ ընդունվածների ցուցակներին՝ այստեղ։

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլն առջևում է՝ օգոստոսի 15-ից օգոստոսի 30-ը ներառյալ։ 2024-2025 ուստարվա ընդունելության գործընթացի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։

Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին։