ՀՊՏՀ-ում երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 11-ին

Դիտումների քանակ՝ 3763

Սիրելի' ուսանողներ, առկա ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 11-ին: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից՝ միաժամանակ հրապարակման ներկայացնելով 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա կրթաձևի տեսական ուսուցման, քննաշրջանի կազմակերպման, վերահանձնումների, փորձառության ու ավարտական աշխատանքների պաշտպանության հետևյալ օրացույցը, որը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» բաժնի «Դասերի մեկնարկ, պրակտիկա, կարիերա» խորագրի ներքո:
Հեռակա բակալավրիատի 1-4-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերում դասերը կմեկնարկեն փետրվարի 25-ին: Այս կրթաձևի 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կայքի «Ուսանող» բաժնի «Դասերի մեկնարկ, պրակտիկա, կարիերա» խորագրի ներքո:
Նշենք նաև, որ դասերի մեկնարկից առաջ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դասացուցակներ» բաժնում կհրապարակվեն դասացուցակները: Հիշեցնենք, որ այս պահին համալսարանում քննաշրջան է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին