ՀՊՏՀ վերապատրաստված դասախոսները հավաստագրեր ստացան

Դիտումների քանակ՝ 1080

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և աշխատակիցները փետրվարի 5-7-ը վերապատրաստվեցին. աշխատակիցների մի խումբը մասնակցեց ՀՊՏՀ-ում կազմակերպված «Դասավանդման մեթոդաբանություն» դասընթացին, մեկ այլ խումբ՝ «Վերջնարդյունքահեն կրթական ծրագրեր»-ին:

Փետրվարի 7-ին հավաստագրեր ստացան «Դասավանդման մեթոդաբանություն» դասընթացն ավարտած դասախոսները: Մինչ այդ, աշխատանքային ողջ օրվա ընթացքում, մասնակիցները լսեցին դասախոսություն, կատարեցին խմբային աշխատանքներ, քննարկվող թեմաների շուրջ կարծիքներ ու առաջարկություններ ներկայացրին, իսկ աշխատանքային օրվա ավարտին հանդիսավորությամբ ստացան մասնակցության վկայականները, որոնք հանձնեց շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:

Այսպիսով, այս նոր կիսամյակին ընդառաջ վերապատրաստվեցին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի 58 ներկայացուցիչներ ու աշխատակիցներ, այդ թվում՝ պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ: Անշուշտ, վերապատրաստումն ուրույն փորձառություն էր գիտամանկավարժական կազմի և աշխատակիցների համար:

Նշենք՝ դասընթացները կազմակերպել էր համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը՝ ՀՊՏՀ գործընկեր «Տաշիր ինվեստ գրուպ» ընկերության աջակցությամբ։

Շնորհավորում ենք մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին