Այսօր ՀՀ անկախության 33-րդ տարեդարձն է

21.09.2024
Դիտումների քանակ՝ 585

1991 թվականի սեպտեմբերի 21-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը, տեր կանգնելով ազատ ու ինքնիշխան լինելու իր իրավունքին, շարունակաբար վերահաստատում է իր անբեկանելի որոշումը, կյանքի կոչում Անկախության, Պետականության, Ժողովրդավարության մասին իր պատկերացումները։

Պայքարի այս ճանապարհը անցած երեք և ավելի տասնամյակի ընթացքում հագեցած է եղել վերելքներով ու վայրէջքներով, հաղթանակներով և պարտություններով, փորձությունների բովով է անցել հայ ժողովրդի ընտրյալ զավակների մի քանի սերունդ։

Այս ամենով հանդերձ՝ Անկախության տոնը երբեք չի կորցրել իր իմաստն ու բովանդակությունը, չի խամրել տոնի գաղափարը, այն ավելի է ամրապնդել Հայրենիք-Պետություն գաղափարը և սերունդներ դաստիարակել։

Շնորհավոր ՀՀ անկախության տարեդարձը։

Թող Անկախությունը մշտարթուն տոն լինի և հարատևի՝ որպես բարձրագույն և բացարձակ արժեք։