Կրթական ծրագրերի մշակման խորհրդի նիստ՝ T-GREEN-ի 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակում

20.09.2024
Դիտումների քանակ՝ 555

2024 թ․ սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթի (ԱՓ4) շրջանակում տեղի ունեցավ կրթական ծրագրերի մշակման խորհրդի նիստ։

T-GREEN ծրագրի համակարգող, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանն անդրադարձավ ծրագրի իրականացման ընթացքին ու արդյունքներին։

ՀՊՏՀ-ի կողմից ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ներկայացրեց «Կանաչ մագիստրոսական ծրագրերի մշակում և ուսումնական ծրագրերի վերապրոֆիլավորում և փորձարկում» ԱՓ4-ի առաջին եռամսյակային գործողությունների պլանի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները։

Քննարկվեցին կրթական ծրագրի և դասընթացի օրինակելի ձևաչափերի, ինչպես նաև բենչմարքինգի ձևաչափի մշակման գործընթացը և առաջացած խնդիրները։ Դիտարկումներ արվեցին բարելավելու եռամսյակային գործողությունների պլանի արդյունքները։

Ներկայացվեցին ԱՓ4-ի 2-րդ եռամսյակի գործողությունների պլանը և դրա շրջանակում ակնկալվող արդյունքները։ Ներկաններն անդրադարձան նաև ս․թ․ նոյեմբերին Միկոլա Ռոմերիսի անվան համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայանալիք աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարակված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները, և Եվրահանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար:

Հանդիպման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում