44 տարի` ՀՊՏՀ-ի հետ. հարցազրույց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արկադի Հայրապետյանի հետ

Դիտումների քանակ՝ 3468

ՀՊՏՀ հիմնադրման 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցների շարքը շարունակում է ներկայացնել մասնագիտական կրթօջախի վաստակաշատ դասախոսների հետ զրույցները, որի առանցքում բոլորիս հարազատ բուհն է: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանում է մեր համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, նշված ամբիոնի նախկին վարիչ Արկադի Հայրապետյանը:

-Պարոն Հայրապետյան, մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-Բարձրագույն որակի մասնագետներ պատրաստող կրթօջախ:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-1976թ.-ից աշխատում եմ:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-Մասնագիտությունս և ուսանողների ու կոլեգաներիս հետ ջերմ հարաբերությունները:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

-1966թ. ԵՊՀ-ի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում եղել եմ ուսանող, այնուհետև ասիստենտ: 1975թ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել ՀՊՏՀ-ում և մինչև այժմ աշխատում եմ:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

- Ճանաչված մաթեմատիկոս, երջանկահիշատակ Արթուր Ավետիսյանը:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Դարձյալ կդառնայի դասախոս…

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-Համերաշխությունը և փոխադարձ հարգանքը:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

-Այո′:

-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Տնտեսագիտության մասնագետների դարբնոցի:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

-Լսարանը, որտեղ շփվում եմ ուսանողության հետ:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

-Մեր ամբիոնի պարագայում դա հաջողվում է:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

-Մասամբ` այո:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Նախ` բարձր որակավորում ունեցող անձ, ապա` հոգեբան, բարյացակամ և կարգապահ:

-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Կմաղթեմ միջազգային լայն ճանաչում` համանման բուհական համակարգում:

-Շնորհակալ ենք,  Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, անձնական և գործնական հաջողություններ: Հ.Գ. Սիրելի այցելուներ, խորագրի նախորդ` Արամ Սարգսյանի, Միքայել ԹավադյանիԶոյա Թադևոսյանի  հետ հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:

Շարունակելի…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին