Ավարտվեցին ՀՊՏՀ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները
Հունիսի 26-ին ավարտվեցին 2023-2024 ուսումնական տարվա ՀՊՏՀ առկա ասպիրանտուրայի (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության քննությունները՝ բոլոր մասնագիտություններով: Հունիսի 20-ին մեկնարկած քննությունների մասնակից 13 դիմորդները հնարավորություն ունեցան լավագույնս դրսևորելու իրենց մասնագիտական գիտելիքները։
Ասպիրանտուրայի ընդունելության ամբողջ գործընթացին ներկա են գտնվել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և ասպիրանտուրայի բաժնի պետ Աննա Բայադյանը: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՊՏՀ առկա ասպիրանտուրայի՝ ՀՀ Կառավարության կողմից հատկացված 6 անվճար տեղերը, ըստ ամբիոնների, բաշխվել են հետևյալ կերպ. «Կառավարում»՝ 1, «Մակրոէկոնոմիկա»՝ 1, «Ֆինանսներ»՝ 1, «Բանկային գործ և ապահովագրություն»՝ 1, «Տնտեսագիտության տեսություն»՝ 1, «Տնտեսական ինֆորմատիկա և տեղեկատվական համակարգեր»՝ 1:
Շնորհավորում ենք մեր ասպիրանտներին: Անվճար համակարգում ուսանելու մրցույթը չհաղթահարած դիմորդները հնարավորություն ունեն ասպիրանտուրայում սովորելու վճարովի հիմունքներով:
Ասպիրանտուրայի մասնագիտություններին և մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գործընթացը ներկայացնող լուսանկարները տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։