T-GREEN ծրագրի շրջանակում նախապատրաստական հանդիպում ՀՊՏՀ-ում

29.06.2023
Դիտումների քանակ՝ 730

2023 թվականի հունիսի 20-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՀՊՏՀ T-GREEN ծրագրի անձնակազմի հանդիպում՝ «Հելլենիկ» միջազգային համալսարանի աշխատաժողովին նախապատրաստվելու նպատակով։

Հանդիպմանը քննարկվել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ազգային փաստաթղթերի մշակման աշխատանքային 2-րդ փաթեթը, ՀՊՏՀ ներկայացումը աշխատաժողովին և նախանշվել են առաջիկա գործողությունները։

«Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (101083014 — T-GREEN — ERASMUS-EDU-2022-CBHE) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից «Էրազմուս+»-ի՝ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրի (ՀԳ 2) միջոցով։

Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ հրապարակված սույն փաստաթուղթը չի պարունակում բովանդակային հավաստում, այլ արտահայտում է միայն հեղինակների կարծիքը, և Եվրահանձնաժողովը որևէ պարտավորություն չի կրում սույն փաստաթղթում ցանկացած տեղեկատվության օգտագործման համար։