Բլից հարցազրույց ՀՊՏՀ շրջանավարտների հետ․ Անահիտ Հակոբյան

16.07.2024
Դիտումների քանակ՝ 80

asue.am մեկնարկում է նոր նախագիծ՝ բլից հարցազրույցների շարք 2023-2024 ուսումնական տարվա ՀՊՏՀ լավագույն շրջանավարտներից մի քանիսի հետ։ Բուհի, աշխատանքի, նախասիրությունների ու առօրյայի վերաբերյալ մեր կարճ հարցերով ցանկանում ենք բացահայտել և ներկայացնել, թե ի՞նչ են մտածում, ո՞ւր են շարժվում, ի՞նչ նպատակներ ունեն, ի՞նչ հիշողություններով ու հույզերով են հեռանում նրանք համալսարանից։ Մեր առաջին զրույցը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ Անահիտ Հակոբյանի հետ է։ Ուսումնառության տարիներին նրան ոգեշնչել է ՀՊՏՀ պրոֆեսիոնալ դասախոսական կազմը, նույնիսկ ունի իր ակադեմիական հերոսը՝ կառավարման ամբիոնի ավագ դասախոս Մարինե Առաքելյան։ Նաև պարզեցինք՝ Անահիտ Հակոբյանը վարպետորեն կրկնօրինակում է մուլտֆիլմերի հերոսներին։

Նրա հետ մեր կարճ զրույցը կարող եք դիտել ՀՊՏՀ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։