«Ամբերդը» հրավիրում է հանրային քննարկման

Դիտումների քանակ՝ 188

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Երիտասարդների աշխատանքային միգրացիայի ազդեցությունը և կանխարգելման հնարավորությունները համայնքների ժողովրդագրական իրավիճակի փոփոխության գործընթացում» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը՝ (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872)