Առցանց է «Ամբերդ» մատենաշարի 68-րդ թողարկումը

22.12.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1019

«Ամբերդ» մատենաշարի նոր՝ 68-րդ հրապարակումը՝ «ՀՀ բիզնես միջավայրում առկա մարտահրավերները թվային տնտեսությանն անցման պայմաններում», հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ելենա Մանուկյանը, Անուշ Շիրինյանը, Աննա Մատինյանը, Մարիամ Հարությունյանը, Անուշ Բարսեղյանը։

Հետազոտության մեջ ուսումնասիրվել են թվային տնտեսության խորքային բնութագրիչները, առանձնահատկություններն ու զարգացման միտումները տարբեր երկրներում և տարածաշրջաններում, ինչպես նաև թվային տնտեսությանն անցման քաղաքականությունների մշակման ու կենսագործման, այդ գործընթացում ի հայտ եկող մարտահրավերների հաղթահարման լավագույն միջազգային փորձը:

Անդրադարձ է կատարվել թվային տնտեսությանն անցման պայմաններում ՀՀ առևտրային կազմակերպությունների ուրույն մոտեցումներին ու թվային կերպափոխության առանցքային խնդիրներին։ Հիմնվելով բազմակողմանի վերլուծությունների արդյունքների վրա՝ կատարվել են Հայաստանի թվայնացման ռազմավարության արդյունավետ կենսագործմանը միտված համապատասխան առաջարկություններ, որոնք կարող են օգտակար լինել թվային ակտիվության մակարդակի բարձրացման առումով: