Մեկնարկել է «Ամբերդ. քրոնիկոն» հաղորդաշարը
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության հետ համագործակցության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, եթեր հեռարձակվեց «Ամբերդ. քրոնիկոն» հաղորդաշարի անդրանիկ թողարկումը՝ գործակալության յութուբյան ալիքով:
Հաղորդման ընթացքում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներ Հայկ Բեջանյանը և Նարեկ Կարապետյանը հանրային լսարանի համար մատչելի ձևաչափով ներկայացրեցին «Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները, դրանք բնութագրող ցուցանիշների ընտրությունը և այդ ցուցանիշների համար առավելագույն կամ նվազագույն շեմերի սահմանման հնարավորությունները» թեմայով հետազոտության հիմնական արդյունքներն ու դրանց կիրառականության հիմքերը: Ծավալված քննարկման ընթացքում վեր հանվեցին Հայաստանի տնտեսական անվտանգությանն առնչվող առավել արդիական հիմնախնդիրները:
Առցանց հղումը՝ այստեղ: